Հոդված 1.
«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության համար, հաշվի առնելով ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման մարմին ներկայացված բնապահպանական գործողությունների աստիճանական բարելավման պլանը, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում եւ վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), Երեւանի «Աերացիա» մաքրման կայանից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: