1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ապօրինի հարստանալը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը կամ ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի իմաստով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ են համարվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք:»:
Հոդված 2. Օրենսգրքի 444-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 444. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը».
2) 1-ին եւ 2-րդ մասերի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1-ին հավելվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: