Armenian ARMSCII Armenian
Կ-8471-13.04.2006-ՖՎ,ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270)10-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը «համապատասխան» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը «արտանետելու համար վճարի» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: