Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի
ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար՝
| «ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
| բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ | բազային տուրքի 250-ապատիկի չափով. |
| գ) Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար՝ | բազային տուրքի 20-ապատիկի չափով. |
| դ) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ տեղեկանքը տալու համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով. |
| ե) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը վերականգնելու կամ փոխելու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով:»: |
«9. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար`
| ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար` | մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով |
| մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 3-ապատիկի չափով |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար`
| մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
| մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ | 0 |
| դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար | 0 |
| ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ վիզա (մեկ տարի վավերականության) տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար |
բազային տուրքի 18-ապատիկի չափով» |
է) Հայաստանի Հանրապետության աշխատանքային մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ մուտքի վիզա տալու համար՝ |
բազային տուրքի 15-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մուտքի արտոնագիր» բառերը իր համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մուտքի վիզա» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձեւերի:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ե», «զ», «է» եւ «ը» ենթակետերում «արտոնագիր» բառը փոխարինել «վիզա» բառով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակի հետ կապված դիմումները քննարկելու, ներառյալ փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) մինչեւ 18 տարեկան անձինք.
դ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի` ընտանիքի անդամները (ամուսին, երեխա, հայր, մայր).
ե) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա.
զ) Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիները՝ այդ հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետությունում մուտքի վիզա տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
բ) քաղաքացիական, ընտանեկան գործերով եւ քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք.
գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
դ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք եւ պատվիրակությունների անդամները.
զ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսին, երեխա, հայր, մայր).
ը) մինչեւ 18 տարեկան անձինք.
թ) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:»:
3) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:
2. Այն օտարերկրացիները, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ իրենց հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շարունակում են օգտվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված հատուկ կացության կարգավիճակից բխող իրավունքներից եւ պարտականություններից: