Armenian ARMSCII Armenian
Կ-1175-21.10.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, բացառապես նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) փոփոխմամբ պայմանավորված, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից դուրս գալու դեպքում կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու՝ համայնքի ղեկավարի տված՝ տվյալ հողամասը սույն հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլեւս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «նպատակային» բառից հետո լրացնել «կամ գործառնական» բառերով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ դեռեւս չօտարված այն հողամասերի վրա, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը: