Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) եւ այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) եւ սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու կարգը
1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում՝ պահեստազորից) եւ այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) եւ սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
2.Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների՝ տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:
3.Զինված ուժերից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փրկարար ծառայությունից եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված, ինչպես նաեւ տվյալ մարմիններում ծառայած եւ ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում, փրկարար ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում տվյալ կոչումով ծառայության ժամանակահատվածը:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են» բառերը փոխարինել «այն անձի, ով ուսման ընթացքում անցել է» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաեւ կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:».
3) 3-րդ մասի 3-րդ կետում «հանցագործություն» բառը փոխարինել «հանցանք» բառով, իսկ «համար.» բառը՝ «համար, բացառությամբ սույն հոդվածի
4-րդ մասով նախատեսված դեպքերի.» բառերով.
4) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայության կարող է անցնել նաեւ այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար եւ որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է:»:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «հետախուզական ու հակահետախուզական» բառերը փոխարինել «հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետախուզական» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչեւ նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ ավագ խմբի որեւէ պաշտոն:»:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի կողմից» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 եւ 2.1 մասեր.
«1.1.Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում, հաշվի առնելով հանցանքի բնույթը:
2.1.Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է ամսական հատուցում՝ նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին՝ նրա անձնական եւ գործնական հատկանիշներին, կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին, իսկ դրա բացակայության դեպքում՝ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու:»:
Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով, իսկ «աշխատանքից» բառից հետո լրացնել «, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների իրականացմանը» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում.».
3) 1-ին մասի 3-րդ կետից հանել «անձամբ» բառը.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասում «տուժանք» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հիփոթեկային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը» բառերը:
Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2.Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայությունից կարող է արձակվել, եթե ծառայողին առաջարկվել է իր առողջական վիճակին, ինչպես նաեւ անձնական ու գործնական հատկանիշներին, կրթությանը եւ զբաղեցրած պաշտոնի խմբին համապատասխանող այլ պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված պաշտոնից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու:»:
Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 52.Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովը
1.Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող անձանց եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակի հետազոտման եւ ռազմաբժշկական փորձաքննության գործառույթն իրականացնում է լիազոր մարմնի կազմում գործող ռազմաբժշկական հանձնաժողովը, որի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:»:
Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2.Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վերաբերյալ թղթային եղանակով վարվում են անձնական գործեր, որոնցում արտացոլվում է նրանց աշխատանքային գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը եւ վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 13.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2.Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 11-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում: