Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել նոր՝ 4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) անձի անհայտ կորելու փաստով «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու եւ միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում՝ նշված օրենքով նախատեսված անհայտ կորած անձի նկատմամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: