Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի 31-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով.
«5.1 Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ սույն հոդվածում նշված անդամները, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող.
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքում անձի անհայտ կորելու օր է համարվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անհայտ կորելու օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի անհայտ կորելու օրը, ապա նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:
Հոդված 2. Օրենքի 32.1-ին հոդվածի 3-րդ մասը «նշանակվում է կերակրողի մահվան» բառերից հետո լրացնել «(սույն օրենքով սահմանված դեպքում՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված՝ անհայտ կորելու, կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու)» բառերով, «ներկայացվել է կերակրողի մահվան» բառերից հետո՝ լրացնել «(սույն օրենքով սահմանված դեպքում՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ վճռի օրինական ուժի մեջ մտելու)» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: