Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով.
«4.1. Սույն օրենքը չի տարածվում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: