Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11895-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:» բառերը.

2) 1-ին մասի 8-րդ կետից հետո լրացնել նոր 9-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9) օրենքով նախատեսված կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:».

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1  մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն  ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Հղիության եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն եւ սպասարկումը կնոջը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի՝

1) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

2) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող  բնակչության խմբում անձ համարվող եւ երկու հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբում ներառված անձ համարվող եւ երկու միլիոն չորս հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում  սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

3) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ, կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու միլիոն չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, ինչպես նաեւ 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից.

4) օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի (ընդ որում,  սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն, փոխկապակցված անձանց համար՝ կամավոր կարգով՝ օրենքի համաձայն), որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների եւ նրանց փոխկապակցված անձանց,  որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ազդակիր համայնքի Կառավարության կողմից սահմանված կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսելով ապահովագրավճարի վճարում տվյալ ազդակիր բնակավայրի ռեզիդենտների համար:

Հոդված 5. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում: