Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8491-17.04.2006-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 164-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Նույն արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ կապված նրա կողմից իր մասնագիտական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից չորսհարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։ »

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով։

Համաձայն մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շատացել են լրագրողների ու զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը։ Հասարակական կազմակերպությունների կողմից կատարված լրագրողների հարցումների եւ քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ լրագրողների իրավունքների պաշտպանվածության աստիճանը բավարար չէ եւ այլ երկրներում սահմանված սանկցիաների հետ համեմատ ՀՀ-ում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար օրենսդրությամբ սահմանված սահմանված պատիժը բավականին մեղմ է։

ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1 մաս ի համաձայն ՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով ։ Ըստ վերոշարադրյալի ն պատակահարմար է դիտվում , որ թ ե իշխանության ներկայացուցչի թե լրագրողի նկատմամբ հանցավոր արարքներ կատարողների նկատմամբ պատասխանատվությ ու ն ը՝ պատժաչափի ՟՟եւ կիրառման առումով հավասարեցված լինի ։Ի վերջո, նշված անձանց գործունեության նպատակն է ՝ հանրային շահերի բավարարմ ան ը, օրենքով սահմանված իրավունքների իրականացմանն ու պաշտպանությանը ուղղված գործառույթների համակցությունը ։ Հետեւաբար, կարեւորելով այդ գործունեության դերը հասարակության համար, խիստ արդարացված է որ նշված համանման գործունեության խոչընդոտելը պետք արժանանա նույնատիպ որակմանը եւ պատժին։

Բացի այդ, ներկայացված փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն նաեւ խստացնելու տուգանքի չափը, սահմանելով այն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափից՝ առավելագույնը հասցնելով մինչեւ չորսհարյուրհիսնապատիկը։ Դա հիմնավորված է այն հանգամանքով, որ նյութական պատասխանատվության առավել խոշոր չափերի կիռարումը կնպաստի հետագա նախապատրաստվողհանցագործությունների կանխարգելմանը, իրավական մշակույթի ձեւավորմանը եւ անպատժելիության մթնոլորտի վերացմանը։