Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11898-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝

1)10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում երաշխավորվում է ապահովագրական փաթեթ՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:».

2)11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ  հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: ժ: