Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով՝
«6). Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «բ)» ենթակետում «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: