Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վետերաններն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: