Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասում «պետության երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «կառավարության» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: