Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8492-17.04.2006-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-177) 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) միջոցներ ձեռնարկել լրագրողների եւ լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների մասնագիտական գործունեության անվտանգությունը ապահովելու եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ »

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում /այսուհետ՝ օրենք/ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հատեւյալ պատճառաբանությամբ.

Օրենքի 28 հոդվածով սահմանվում են ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելու առումով։

Մասնավորապես, նշված հոդվածի 2 կետի համաձայն՝ ոստիկանության ներկայացուցիչները իրավունք ունեն անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվությանմիջոցները՝ հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման, ինչպես նաեւ հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած եւ հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից խուսափող, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար:

Հաշվի առնելով իրավունքի հիմունքները՝ իրավունքների եւ պարտականությունների ողջամիտ հավասարակշռության հիմնական սկուզբունքը, կարելի ենթադրել, որ լրագրողական հանրությունից ակնկալելով եւ ստանալով առանձնահատուկ աջակցություն՝ նրանց անվտանգությունը ապահովող հատուկ իրավունք նույն օրենքով չի սահմանվում։ Լրագրողները անմիջականորեն ներգրավված են հասարակական կյանքում, աշխատում են ի օգուտ հանրության հիմնական իրավունքների եւ պարտականությունների ճանաչման եւ պաշտպանությանն։ Դա, արդարացի թույլ է տալիս ակնկալել ոստիկանության գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտում՝ Ոստիկանության մասին ՀՀ օրենքում՝ լրագրողների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերելու մասին դրույթը։

Oրենքի 10 հոդվածի 5 մասով սահամանվում են ոստիկանության պարտականությունները՝ միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ներքին գործերի մարմինների պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը _եւ /կամ/ գույքը պաշտպանելու ուղղությամբ: Եթե հանրային շահերի ու իրավունքների պաշտպանության բնագավառիպաշտոնյաների իրավունքներն ու անվտանգությունըպաշտպանված են օրենքի հատուկ դրույթով, ապա առաջարկված լրացումներով՝ լրագրողների, որպես հասարակության ձեւավորմանը ծառայող խոցելի հանգույց, անվտանգությունը եւ իրավունքները ապահովող առանձին դրույթը դիտվում է նույնպես արդարացի։

Պաշտպանելով լրագրողի իրավունքները եւ ցուցաբերելով նրան առանձնահատուկ աջակցություն, դրանով կապահովվի ու կպաշտպանվի հանրության՝ տեղեկատվություն ստանալու եւ դրանից բխող՝ հանրային կառավարմանը մասնակից լինելու սահմանադրական իրավունքները։