Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով.
«12.1. Առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առեւտուր իրականացնելիս «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:
Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ» բառերից հետո լրացնել «12.1-ին» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: