Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,» բառերից հետո լրացնել «12.1-ին,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: