Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11971-25.11.2025-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22?ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով:».

2) 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասում «կանխիկ եղանակով նաեւ վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաեւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ եղանակով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում» բառերով.

2) 1-ին մասում «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն» բառերը փոխարինել «շուրջօրյա լրիվ  խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն)» բառերով,

3) 2-րդ մասի 1-ին նախադասության «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաեւ Կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը)» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով.

4) 2-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչեւ երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը, յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում եւ երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: