Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8501-17.04.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (30.05.2005թ, N ՀՕ- 193), այսուհետ օրենք, Հոդված 43-ի երկրորդ մասի աղյուսակի «10.1. փոստային կապի բնագավառ» բաժինը «բացառությամբ» բառից հետո լրացնել «բաժանորդագրված պարբերականների առաքում,» բառերով :

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներումառաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում միայն պարբերականներիբաժանորդագրությամբ զբաղվող եւ փոստային կապի այլ ծառայություններ չառաջարկող կազմակերպությունները հավասարեցվում են փոստային կապի ծառայությունների ողջ համալիրը առաջարկող կազմակերպություններինեւ երկու դեպքում էլ, ըստ «Փոստային կապի մասին»օրենքի 11-րդ, «լիցենզավորման մասին» օրենքի 43-րդեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածների՝ պահանջվում է գործունեության լիցենզավորում՝5 միլիոն դրամ տուրքիգանձումով:Միայն պարբերականների բաժանորդագրությամբ եւ առաքումով զբաղվող կազմակերպությունների տնտեսական գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված տուրքի կիրառման դեպքում կտրուկ կբարձրանա այդ կազմակերպությունների ծառայությունների գները, ինչընրանց կդարձնի անմրցունակ եւ կհանգեցնի նրանց սնանկացմանը:Ասպարեզում, ըստ էության, կմնա միայն «Հայփոստը», իր մենաշնորհային դիրքի չարաշահման բոլոր հնարավորություններով հանդերձ:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոստային կապի ծառայությունների կազմից դուրս կգա «պարբերականների բաժանորդագրությունը», իսկ «բաժանորդագրված պարբերականների առաքումը» կհանվի լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկից:

Ինչըհամահունչ է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին,որի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման:»: