Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12023-02.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.2 -րդ մասով.

«7.2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կարգով համապատասխան պաշտոնում նշանակման վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: