Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1207-08.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 123-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «2026 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով,

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«9. Սույն օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների  նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: