Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-852-18.04.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /այսուհետ օրենսգիրք/ 189 հոդվածի՝

ա/ 2-րդ մասի սանկցիայում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

բ/ 3-րդ մասի սանկցիայում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 193 հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարա՟պա՟տիկի» բառերով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 3 . Օրենսգրքի 194 հոդվածի սանկցիայում «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապա՟տիկի» բառերով, իսկ սանկցիան լրացնել«կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 205 հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 205. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը .

1.Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամազատազրկմամբ մինչեւ երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետովկամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից տասհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը»:


Հիմնավորում

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ:

Բացի այդ, գործնականում հարկերից խուսափելու ձեւերն ու մեթոդները բազմաթիվ են, որոնց ամբողջական եւ սպառիչ տարատեսակների նկարագրությունը ՀՀ քրեական օր-ի 205 հոդվածում հնարավոր եւ նպատակահարմար չէ, իսկ ՀՀ քրեական օրենքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայում հարկերից խուսափելու վերաբերյալ նշված հնարավոր եղանակները լիարժեք չեն, ինչը խոչընդոտում է իրականում հարկերի վճարումից այլ եղանակներով դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն եւ հանցագործության պատժելիությունը անխուսափելի դարձնելուն:

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1522-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր»-ի թիվ 4.9 կետի պահանջներով: