Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասում «11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի հիման վրա որոշվող համարժեք եւ լրացուցիչ փոխհատուցման չափը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վճարվող համարժեք եւ լրացուցիչ փոխհատուցման գումարները, իսկ գրավի իրավունքի դեպքում՝ հատուցման գումարի նկատմամբ պահանջի իրավունքը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: