Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1211-11.12.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հանրապետության նախագահ                  Վ. Խաչատուրյան

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) կկարգավորի Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես՝

1. Հուշագրի Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է Հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս Կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:

2. Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից:

Հուշագրի վավերացումը բխում է նաեւ ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից: Այն, մասնավորապես, կնպաստի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացումը համարում է նպատակահարմար:

ՀՀ ներքին գործերի
նախարարի տեղակալ         Արմեն Մկրտչյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թվականի հունիսի 25-ին: Երկու երկրների հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով բազմաթիվ ոլորտներում: Արաբական Միացյալ Էմիրություններ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջին առեւտրական գործընկերն է, երկկողմ առեւտրաշրջանառությունը 2023 թ. կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, իսկ 2024 թ. ավելի քան 5.3 միլիարդ ԱՄՆ դոլար: Ակնկալվում է առեւտրաշրջանառության բարձր տեմպերի պահպանում նաեւ 2025 թվականի համար: Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրություններ միջեւ տեղի են ունենում շաբաթական 20-ից ավել ուղիղ չվերթներ: Առկա է զբոսաշրջիկների եւ գործարարների մեծ հոսք:

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության միջեւ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է 2025թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ ԱՄԷ կատարած այցի ընթացքում,  սահմանելով Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների փոխանակման եւ ճանաչման փոխադարձ պայմանները, կկարգավորի Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները եւ հնարավորություններ կստեղծի երկու երկրների քաղաքացիների համար մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվելու իրենց ազգային վարորդական վկայականներից:

Հաշվի առնելով վերոգրյալը 2025թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                    ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՈՒՇԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հուշագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հուշագրով նախատեսվում է Կողմերի իրավասու պետական մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:

Ելնելով վերոգրյալից՝ Հուշագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Հուշագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդված  1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                               ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրում՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա.Ղազարյանին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյանին

Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության
20.10.2025թ. թիվ 41/9/283301-25 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրով  «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`                                     Ք. Ղալեչյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի կատարման համար պատասխանատու մարմին է՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն