Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացնել նոր հոդված հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 18 «Բոլշեւիկյան բռնակալության տարիներին բռնադատված եւ հալածանքների ենթարկված անձանց հիշատակի օր»՝ նշվում է հունիսի 14-ին»
Այդ կապակցությամբ օրենքի 18-22-րդ հոդվածները համապատասխանաբար համարել 19-23-րդ հոդվածներ:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է բոլշեւիկյան բռնակալության տարիներին տասնյակ հազարավոր բռնադատված հայ մարդկանց հիշատակը վառ պահելու եւ հետագայում նման հանցագործություններից մեր հասարակությանը զերծ պահելու անհրաժեշտությունից ։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բռնարարքներն ու աքսորները սկսվել են բոլշեւիկյան տիրապետության հենց առաջին իսկ տարիներից եւ որի դեմ հայ ժողովրդի ըդվզման արտահայտություն էր 1920 թվականի փետրվարյան ապստամբությունը։ Չնայած հայության դիմադրությանը, բռնությունները շարունակվեցին, ինչի արդյունքում մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչները՝ մտավորականները, գյուղի եւ քաղաքի աշխատավորները, զինվորական գործիչները ոչնչացվեցին կամ աքսորվեցին։ Սակայն հունիսի 14-ը, որպես հիշատակի օր նշելու առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե մինչեւ 1949 թվականը մեր հայրենակիցները հալածանքների էին ենթարկվում հիմնականում իրենց կուսակցական պատկանելության ու քաղաքական
համակրանքների պատճառով կամ պատրվակով, ապա 1949-թ-ից սկսած ստալինյան ահաբեկչության թիրախ դարձավ արդեն ողջ հայ ժողովուրդը՝ թե բնիկ հայատանաբնակները, եւ թե հայրենադարձները։ Պատմությունը պահպանել մասսայական հալածանքների սկիզբ առնելու օրը՝ 1949թ հունիսի 14-ը, որը եւ առաջարկվում է ճանաչել որպես «Բոլշեւիկյան բռնակալության տարիներին բռնադատված եւ հալածանքների ենթարկված անձանց հիշատակի օր»։