Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը:
Հոդված 2. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին օրենսդրությունը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին օրենսդրությունը բաղկացած է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) պարենային ապրանքների կազմն ու կառուցվածքը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի հիմնական տեսակների անհրաժեշտ կազմը եւ կառուցվածքը` սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ մեկ անձին ընկնող նվազագույն տարեկան սպառման էներգետիկայի հաշվով:
2) Ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների կազմը եւ կառուցվածքը` միջազգային (ԱՊՀ երկրների) մեթոդաբանական փորձի հիման վրա մշակված եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների օպտիմալ կազմը եւ կառուցվածքը` սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ մեկ անձին ընկնող նվազագույն տարեկան սպառման հաշվով:
Հոդված 4. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով.
Հոդված 5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող իրավահարաբերությունների վրա:
Հավելված
1) Պարենային ապրանքների կազմը եւ կառուցվածքը
Մթերքների անվանումները |
Չափման միավորը |
Սպառման ծավալը /տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը/ |
|||
երեխաներ |
աշխատունակ բնակչություն |
կենսաթոշակառուներ |
|||
1 |
Հացամթերք, այդ թվում |
||||
2 |
Հաց |
կգ |
74 |
100 |
73 |
3 |
Ալյուր |
կգ |
7 |
4 |
|
4 |
Մակարոն |
կգ |
4 |
5 |
4 |
5 |
Ձավարեղեն |
կգ |
10 |
10 |
13 |
6 |
Ընդեղեն |
կգ |
3 |
5 |
4 |
7 |
Մսամթերք (տավարի միս) |
կգ |
36 |
39 |
37 |
8 |
Կաթնամթերք, այդ թվում |
||||
9 |
Կաթ |
լ |
181 |
119 |
73 |
10 |
Թթվասեր |
կգ |
5 |
6 |
|
11 |
Կաթնաշոռ |
կգ |
11 |
6 |
4 |
12 |
Պանիր |
կգ |
7 |
10 |
7 |
13 |
Կարտո ֆ իլ |
կգ |
75 |
110 |
73 |
14 |
Բանջարեղեն |
||||
15 |
կաղամբ |
կգ |
91 |
91 |
91 |
16 |
սոխ |
կգ |
18 |
18 |
|
17 |
Միրգ (խնձոր) |
կգ |
106 |
119 |
110 |
18 |
Շաքարավազ |
կգ |
25 |
23 |
18 |
19 |
Ձու |
հատ |
151 |
135 |
91 |
20 |
Մարգարին |
կգ |
1 |
4 |
4 |
21 |
Ձեթ |
կգ |
5 |
8 |
7 |
22 |
կարագ |
կգ |
9 |
10 |
4 |
23 |
Ձուկ |
կգ |
12 |
18 |
11 |
2) Ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների կազմը եւ կառուցվածքը
ա. Ոչ պարենային բաժնեմաս
Ապրանքների անվանումները |
Չափման միավոր /գործածության ժամկետը |
Սպառման ծավալը /տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը/ |
|||
երեխաներ |
աշխատունակ բնակչություն |
կենսաթոշակառուներ |
|||
1 |
Տաք հագուստների խումբ |
հատ/տարի |
1.3/2.4 |
2.5/7.5 |
2.6/8.7 |
2 |
Հագուստեղեն |
հատ/տարի |
5.3/2.5 |
5.5/4.7 |
4/5.3 |
3 |
Ներքնահագուստ |
հատ/տարի |
10.3/1.6 |
10/2.5 |
11.2/2.9 |
4 |
Գուլպեղեն |
զույգ/տարի |
6.3/1.3 |
6.5/1.3 |
4.4/2.0 |
5 |
Կոշկեղեն |
զույգ/տարի |
2.3/1.9 |
3.5/3.1 |
3.2/3.3 |
6 |
Դպրոցական իրեր |
հատ/տարի |
27.6/1.0 |
3/1.0 |
3/1.0 |
7 |
Սպիտակեղեն |
հատ/տարի |
3.6/6.6 |
3.6/6.6 |
3.6/6.6 |
8 |
Հիգենիայի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ դեղորայք |
1 ամսվա կտրվածքով սպառման ապրանքների ծախսերի նկատմամբ տոկոսներով |
10 |
10 |
10 |
բ. Ծառայությունների բաժնեմաս
Ծառայությունների անվանումները |
Չափման միավորը |
Սպառման ծավալը /տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը/ |
|||
երեխաներ |
աշխատունակ բնակչություն |
կենսաթոշակառուներ |
|||
1 |
Ջրամատակարարում եւ ջրահեռացում |
լիտր/1 օր |
87.1 |
87.1 |
87.1 |
2 |
Գազամատակարարում |
խորանարդ մ. ամսում |
4.0 |
4.0 |
4.0 |
3 |
Էլեկտրաէներգիա |
կվտ-ժամ ամսում |
34.9 |
34.9 |
34.9 |
4 |
Տրանսպորտային ծառայություններ |
Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցից օգտվելու քանակը |
396.0 |
619.0 |
600 |
5 |
Այլ ծառայություններ (հեռախոսավարձ, վճարներ աղբահանության, ռադիոյի համար) |
1 ամսվա կտրվածքով ծառայությունների ծախսերի նկատմամբ` տոկոսներով |
15 |
15 |
15 |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
օրենքի ընդունման անհրաժեշտության
2004 թվականի մարտի 16-ին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով:
Հիշյալ օրենքի պահանջը կատարելու նպատակով մշակվել է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի կազմման հիմքում դրվել են ՀՀ առողջապահության եւ ՀՀ սոցիալական ապահովության նախարարություններից համապատասխան գրություններով ստացված հիմնավորող տեղեկանքները: