Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է մինչեւ 2026 թվականի ապրիլի 1-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: