Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12128-11.12.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-341-Ն օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կարգավորման ենթակա խնդիրը

1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-106-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-107-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-108-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-109-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-110-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման նպատակն է ապահովել չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման նոր գործիքակազմի իրականացումը 2026 թվականի հուլիսի 1-ից,

2) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-341-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունման նպատակը՝ պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն oրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է  Oրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա, հետեւաբար՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կարգավորումները կտարածվեն 2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա:

Միաժամանակ, Օրենքի համաձայն՝ մինչեւ Օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած եւ չկատարված կամ չգանձված հարկային պարտավորությունների ապահովման՝ գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետները կհաշվարկվեն Oրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից:

Ելնելով վերոգրյալից՝ եւ հաշվի առնելով, որ  Օրենքի նպատակը չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման նոր գործիքակազմի ներդրումն է, ուստի նշվածով պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել խորհրդատվական ծառայություններ («Հարկատու 3» համակարգի «Իրավական վարույթներ» ենթահամակարգում չվճարված հարկային պարտավորությունների գանձման գործընթացի եւ արգելանք կիրառելու մասով համապատասխան մոդուլների փոփոխության խորհրդատվական ծառայություններ»), որի նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպվել է գնման գործընթաց, մասնավորապես՝ 21.02.2025թ. հրապարակվել են ՊԵԿ-ԲՄԽԾՁԲ-25/1  ծածկագրով գնումների էլեկտրոնային (ARMEPS) համակարգի միջոցով բաց մրցույթով Ծառայության գնման հայտարարությունը եւ հրավերը:

Գնահատող հանձնաժողովի կողմից որոշվել է համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)՝ «ԼուիՍոֆտ» ՍՊԸ-ին եւ «ԻԲՍ Էքսպերտիզա» ՍՊԸ-ին ճանաչել ընտրված մասնակիցներ, որոնց հետ 28.04.2025թ.-ին կնքվել է պայմանագիր: Համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման նպատակով 2025 թվականի հունիսի 20-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 824-Ն որոշումը: Այնուհետեւ քայլեր են ձեռնարկվել պայմանագրի շրջանակներում ֆինանսական պարտավորությունները հաստատելու վերաբերյալ  համաձայնագրի կնքման ուղղությամբ: Մասնավորապես, տեխնիկական առաջադրանքի կազմման եւ համաձայնեցման գործընթացը դեռեւս ավարտված չէ:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, սակայն էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմման եւ համաձայնեցման գործընթացը դեռեւս ավարտված չէ, ավելին՝ առկա են կապալառու կազմակերպության կողմից տեխնիկական առաջադրանքի կազմման որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ ներկայումս ՊԵԿ-ի եւ կապալառու կազմակերպության միջեւ ընթանում են համապատասխան աշխատանքներ, սակայն առկա է մտավախություն մինչեւ Օրենքի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասով, ուստի, նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենսդրական փոփոխությամբ Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել եւ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը:

Նշվածով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաեւ 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-106-Ն, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-107-Ն, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-108-Ն, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-109-Ն եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՕ-110-Ն օրենքներում,

2) 2024թ. սեպտեմբերի 11-ին ընդունվել են «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-339-Ն, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-340-Ն, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-341-Ն օրենքները, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Նշված օրենքների կիրառումը հնարավոր է «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ»-ի ներդրմանը եւ գործարկմանը զուգահեռ, որի մասով պետք է հայտարարվի գնման գործընթաց: Հաշվի առնելով այն, որ համակարգին միանալու են շուրջ 15 լիազոր մարմիններ, ուստի համակարգի ծրագրավորման աշխատանքների համար պահանջվում է զգալի ժամանակ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծերով առաջարկվում է վերոնշյալ օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել եւ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՄԹ կառավարության Լավ Կառավարման Հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող՝ «Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը բխում է՝

1) ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարության 2-րդ՝ Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում զարգացման ռազմավարական նպատակի 2.1.14-րդ միջոցառումից, այն է՝ ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ,

2) ՀՀ կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման N1 հավելվածի «ԶՌՆ 1. Կառավարման համակարգերի կատարելագործում, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցում» զարգացման ռազմավարական նպատակի «1.1. Էլեկտրոնային եւ թվային գործիքակազմի ներդրում եւ զարգացում» ենթանպատակի «1.1.11. Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրում» միջոցառումներից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմը կկիրառվի էլեկտրոնային համակարգի ներդրման պահից, իսկ պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում, գրեթե առանց ձեռքի միջամտության կապահովվի պետական տուրքի գծով պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից առցանց ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-106-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-107-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-108-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-109-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-110-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-341-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն