Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգքրի (այսուհետ՝ օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասում 11-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 12-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12)  բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ:»:

Հոդված 2. 380.1-ին հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.

1) 1-ին մասում «գործարքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման  ծառայությունների մատուցման» բառերը.

2) 1.1-ին մասից հետո լրացնել 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բժշկական օգնության եւ սպասարկման   ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով իսկ վճարային քարտերի միջոցով վճարման դեպքում պարտադիր է նաեւ ոչ էլեկտրոնաին հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը:».

3) 2-րդ մասում «իրականացման գործարքների» բառերից հետո լրացնել «, եւ 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության եւ սպասարկման  ծառայությունների  մատուցման» բառերը:

Հոդված 3. Օրենքի 381-րդ հոդվածի 3-րդ մասում 19-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 20-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«20) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝  յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ  ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում: