Armenian ARMSCII Armenian
Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12)  բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:».

2) 2-րդ մասը «իրականացման գործարքների» բառերից հետո լրացնել « եւ 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության եւ սպասարկման  ծառայությունների  մատուցման» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել
հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝  յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում: