Armenian ARMSCII Armenian
Կ-12211-17.12.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը «հայտարարագրվող ապրանքների» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից մեկ էլեկտրոնային առեւտրի հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների» բառերով.

2) 6-րդ կետը «հայտարարագրվող ապրանքների» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ էլեկտրոնային առեւտրի հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելը: