Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
«Հոդված 29.1. Օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգում բողոքարկման իրավունքը
1. Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու Հանձնաժողովի՝ որակավորման հայտը մերժելու կամ հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշումը՝ համապատասխան որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:
2. Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն եւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ Հանձնաժողովի կողմից կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում: