Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12233-22.12.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի 14.9-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումները» բառից հետո լրացնել «՝ համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշումը կայացնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ իրավասու մարմնի կամ գնահատող հանձնաժողովի կողմից կատարված գործողությունները (դրսեւորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում: