Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները եւ փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Ապրանքների ծագման հավաստագրի տրամադրման նպատակով գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: