Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասում «Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն:» նախադասությունից հետո լրացնել «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականներին վերաբերելի՝ սույն օրենքի 5-րդ եւ 6-րդ գլուխներով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների վրա՝ բացառությամբ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումների:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «(բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականները»:
2) 3-րդ մասում «Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականների)» բառերը:
Հոդված 3.
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: