Armenian ARMSCII Armenian
Կ-1229-26.12.2025-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը «Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականներին վերաբերելի՝ սույն օրենքի 5-րդ եւ 6-րդ գլուխներով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների վրա, բացառությամբ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումների:»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «(բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականները,» բառերով.

2) 3-րդ մասը «Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: