Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով՝
«11 . Պետական եւ համայնքների սեփականության հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաեւ՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: