Armenian ARMSCII Armenian
Կ-1243-19.01.2026-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սահմանում է Ծառայողի մասնակցության կարգը պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին եւ 13.2-րդ կետերով.

«13.1) Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով իր իրավասության սահմանում մասնակցելու պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին.

13.2) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման շրջանակներում օպերատիվ տեղեկատվություն ձեռք բերելու եւ փոխանակելու նպատակով իր իրավասության սահմանում համագործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: