Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «որոշելու» բառից հետո «եւ» շաղկապը փոխարինել «եւ (կամ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) Կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով: Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ֆունկցիոնալության գնահատում չի իրականացվում:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների, այդ թվում՝ անձնական տվյալների ստացման նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ եւ կազմակերպություններ:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա եւ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 6-րդ մասի 4-րդ կետում «երաշխավորված» բառերը փոխարինել «ցուցված» բառերով, իսկ 6-րդ մասի 1-ին կետում «երաշխավորում» բառը փոխարինել «ցուցում» բառով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը 10-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 10.1-ին մասով.
«10.1 Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել անձնական տվյալների ապանձնավորմամբ՝ լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական եւ հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով: Եթե անձնական տվյալների ապանձնավորումն օբյեկտիվորեն թույլ չի տալիս իրականացնել սույն մասում թվարկված փոխանցման նպատակը, ապա շտեմարանում առկա տվյալների փոխանցումն իրականացվում է առանց անձնական տվյալների ապանձնավորման: Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական շտեմարանում առկա անձնական տվյալների փոխանցում ներառող համագործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ կմտնի դրանով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: