Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» իրականացման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ
Համաձայն Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագրի, որի ստորագրման առաջարկությանը հավանություն տրվեց ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի թիվ 912-Ա որոշմամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ ԷՆ) հանդիսանում է Ծրագրի ընդհանուր համակարգման եւ քաղաքականության աջակցության պատասխանատուն, իսկ Ծրագրի իրականացումը վերապահված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ):
ՀՀ Վարչապետի որոշմամբ նախքան Ծրագրի ուժի մեջ մտնելը կստեղծվի նաեւ Ծրագրի բարձր մակարդակի կառավարման կոմիտե (ԾԿԿ)՝ ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության եւ միջգերատեսչական համակարգման ապահովման համար: ԾԿԿ-ն կնախագահի Ծրագրի ոլորտը կարգավորոզ փոխվարչապետը, իսկ կազմում կլինեն բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի եւ հաստատությունների, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ համապատասխան մյուս ճյուղային նախարարությունների, պետական մարմինների եւ տեղական ու մարզային մարմինների ներկայացուցիչներ՝ ըստ անհրաժեշտության: ԾԿԿ-ի հիմնական նպատակը Ծրագրի վերաբերյալ ռազմավարական քննարկումներն են, բարձր մակարդակի որոշումների կայացումը: ԷՆ-ն կկազմակերպի ԾԿԿ-ի աշխատանքները: ԾԿԿ-ի կազմը, ներկայացուցչությունը եւ նիստերի պարբերականությունը մանրամասն կներկայացվեն ԾԿԿ աշխատակարգում եւ Ծրագրի գործառնական ձեռնարկում:
Էկոնոմիկայի նախարարի հրամանով կստեղծվի Ծրագրի աշխատանքային խումբ (ԾԱԽ)՝ աշխատանքային մակարդակով համակարգումը եւ ծրագրի իրականացումը ԷՆ-ի եւ Հիմնադրամի միջեւ խթանելու համար: ԷՆ պատասխանատու կլինի ԾԱԽ-ը նախագահելու համար, որի կազմում կլինեն ԷՆ, Զբոսաշրջության կոմիտեի եւ Հիմնադրամի ներկայացուցիչները: ԾԱԽ-ի հիմնական նպատակը կլինի ենթածրագրերի եւ դրանց կարգավիճակի ուսումնասիրումը, իրականացման ընթացքի մոնիթորինգը, իրականացման բարդ խնդիրների հասցեագրումը՝ դրանց առաջանալու ժամանակ եւ աշխատանքային մակարդակով հաղորդակցության եւ որոշումների կայացման խթանումը:
ՀիմնավորումՀայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում