Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ եւ 26-րդ կետերով.
«25) շահերի բախում՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում.
26) փոխկապակցված մասնակից՝ մասնակից,որը հանդիսանում է՝
ա. սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ Կառավարության կողմից նույն մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի (այսուհետ սույն հոդվածում՝ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար) ամուսինը, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված համատեղ բնակվող անձը.
բ. այն կազմակերպությունը, որում մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը կամ սույն կետի «ա» ենթակետով նշված անձը կամ վերջիններս միասին՝ հանրագումարային եղանակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1 եւ 12.2 կետերով.
«12.1) գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.
12.2) գնման գործընթացների վրա սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերությամբ նախատեսված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին կամ գործադիր մարմնի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երկրորդ եւ երրորդ մակարդակներում ներառելու եւ (կամ) մակարդակները բարձրացնելու դեպքերը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսված հիմքով:»
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Արգելվում է՝
1) ազդեցության առաջին մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել գնման գործընթացներին: Ազդեցության առաջին մակարդակում պարտադիր ներառվում են Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, լիազորված մարմնի ղեկավարը եւ լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը.
2) ազդեցության երկրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երկրորդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները.
3) ազդեցության երրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երրորդ մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը.
4) սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ղեկավարվող կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ՝
ա. պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
բ. սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ. իր հաստատած հայտարությունը՝ գնման տվյալ գործընթացի շրջանակում սույն օրենքով նախատեսված փոխկապակցված մասնակցի (մասնակիցների) բացակայության մասին:»
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ այն դեպքում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ից 3-րդ կետերով նախատեսված մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝
1) եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ առկա են պատշաճ կատարված, սակայն պատվիրատուի կողմից դեռեւս չընդունված պայմանագրի արդյունքներ, ապա պատվիրատուն ապահովում է դրանց ընդունումը եւ վճարումների կատարումը.
2) պատվիրատուն պայմանագրի միակողմանի լուծման հետեւանքով չի կրում պայմանագրի կողմի համար առաջացող իրական վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ պայմանագրի կողմը պատվիրատուին վերադարձնում է գործարքով իրեն վճարված գումարի 20 տոկոսը: Սույն պարբերությամբ նախատեսված գումարը հաշվանցվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով ներկայացված պայմանագրի եւ/կամ որակավորման ապահովման գումարներից: Եթե գումարը՝
ա. պակաս է ապահովման (ապահովումների) չափից, ապա ապահովման գումարի մնացորդը վերադարձվում է պայմանագրի կողմին.
բ. ավել է ապահովման չափից, պայմանագրի կողմը ապահովում է պակասողի գումարի վճարումը պատվիրատուին:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտված գնման գործընթացների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Գնումների մասին» օրենքը չի նախատեսում սահմանափակումներ հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնման գործընթացներին մասնակցության վերաբերյալ: Այս հանգամանքը արձանագրված է ինչպես ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով, որով խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսվել է ներդնել գնումների գործընթացներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների, վերջիններիս հետ փոխկապակցված անձանց ուղղակի եւ անուղղակի մասնակցությունը բացառող համակարգ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով (SIGMA, OECD, MAPS): Նախագիծը եւ կոնցեպտը ներկայացվել է ՀԲ, ԱԶԲ, ՎԶԵԲ եւ ԶՖԳ խմբի անդամներին եւ արձանագրվել որպես էական առաջընթաց:
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնումներին մասնակցելու արգելքներ նախատեսված են (տարբերվող փոխկապակցվածության եւ ոլորտային սահմանափակումներով՝ օր. Համայնքային կամ պետական գնումներ)՝ Լատվիայում, Չեխիայում, Ալբանիայում եւ Կոսովոյում:
ԵՄ-ում դիրեկտիվների մակարդակում հիմնականում սահմանվում է գնահատողական համակարգ, որը պահանջում է պետական պաշտոնյաներից վերհանել շահերի բախումը եւ ապահովել վերջինիս վերացումը: Մեթոդները տարբեր են, բայց կարող են ներառել նաեւ մասնակցության արգելք, եթե բախումը համարվում է անվերահսկելի/չլուծվող:
Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման կոնցեպտում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ: Սկզբունքները հավանության են արժանացել ՀՀ վարչապետի մոտ կազմակերպված՝ կոնցեպտի քննարկման փուլում:
Նշվածի շրջանակում մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է՝
- սահմանել «շահերի բախում» եւ «փոխկապակցված մասնակից» հասկացությունները.
- Կառավարությանը վերապահել գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն՝ վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.
- Կառավարությանը վերապահել պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության 2-րդ եւ 3-րդ մակարդակներում ներառելու եւ (կամ) մակարդակները բարձրացնելու իրավասություն:
- ունենալ ազդեցության 3 մակարդակ.
- կնքվելիք պայմանագրով (նախագծով) սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ կարձանագրվի, որ գնման գործընթացում, մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝
բ. ավել է ապահովման չափից, պայմանագրի կողմը ապահովում է պակասողի գումարի վճարումը պատվիրատուին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող կարգավորումները չեն նախատեսում հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամներին հետ փոխկապակցված ընկերությունների գնման գորընթացներին մասնակցելու սահմանափակումներ:
Նախագծով առաջարկում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ՝ ըստ ազդեցության մակարդակների:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվեն հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը:
7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ փոփոխություններ կկատարվեն ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից /Գործողություն 4.10՝ Կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը/:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում