Armenian ARMSCII Armenian
Կ-12482-26.01.2026-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222.2-րդ հոդվածի 1-ին մասը «Հանձնաժողովի եզրակացությունների),» բառերից հետո լրացնել ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի վերաբերյալ ընդունված եզրակացությունները,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 222.3-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 222.4-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: