Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի,» բառերով.
2) «բ» ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները: