Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12508-26.01.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 83-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կամ մամուլում» բառերը հանել.

2) 2-րդ մասում «, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ընկերության ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 92-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 6-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունում «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաեւ  հրապարակային ծանուցման հղումը» բառերով,

բ. երկրորդ նախադասությունում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.

2) 8-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: