Հոդված 1.
«Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի
21-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել, «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը.
2) 5-րդ մասում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել, «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: