Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել, իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 5-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ» բառերը հանել, իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: