Հոդված 1.
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում,» բառերը հանել, «իր ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը.
» բառերը:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «կայքում,» բառից հետո կիրառվող «մամուլում,» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,» բառերով, «ամփոփագրերում,» բառից հետո կիրառվող «զանգվածային լրատվության եւ (կամ)» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: