Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել փակագծում կիրառվող «մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք» բառերով.
2) 6-րդ մասում «ծանուցումը» բառից առաջ լրացնել «իրականացնում է հրապարակային ծանուցում, ինչպես նաեւ» բառերը, «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում: