Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16914 -րդ հոդվածով .
«Հոդված 16914 . Անօրինական թիկնազորային (պահնորդական) ծառայություններ մատուցելը
Առանց լիցենզիայի թիկնազորային (պահնորդական) ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: